Նար-Դոս <>

Ես և նա պատմվածքում Նար-Դոսը ներկայացնում է կյանքի դժբախտ իրականությունը: Երբ նա ներկայացնում է Ես ի պատմությունը ցույց է տալիս, թե ինչ է լինում մարդու հետ,երբ նա չի կարողանում ցուցաբերել բավականաչափ կամքի ուժ և իրեն տալիս է հարբեցողությանը: Իմ կարծիքով դա պայքարի ամենավատ ձևն է և ոչ մի արդյունք չի տալիս: Դա պատահում է այն ժամանակ, երբ նրա առաջ բացվում էին կյանքի ամենալավ հեռանկարները և նա փոխանակ պայքարելու իր սիրո համար, կոտրվում է և ընկնում կյանքի անդունդը: Դրա կատարյալ հակապատկերն է Նա ի պատմությունը,որտեղ նկարագրում է մի իտալացի երաժիշտի կյանքի պատմություն,որը երիտասարդ հասակում մի թափառական երաժիշտ էր,որը սիրահարվել էր մի հարուստ ընտանիքի աղջկա: Աղջիկը նույնպես սկզբնական շրջանում սիրում էր տղային,սակայն նա կուլ գնալով հոր հորդորներին,որը ասում էր որ կյանքի անդունդում գտնվող երիտասարդին սիրելը չի սազում իրենց ընտանիքի նման ընտանիքին և նա տալիս է երիտասարդին մի երկտող ,որով երիտասարդին խնդրում էր հանգիստ թողնել իրեն: Հենց այդ դեպքն է խթան հանդիսանում երաժշտի համար պայքարել և դառնալ հայտնի երգիչ:

Ավետիք Իսահակյան

(1875-1957)
Ավետիք Իսահակյանը ծնվել է Ալեքսանդրապոլում (Գյումրի): Նախնական կրթությունը ստացել է տեղի և Հառիճի վանքի դպրոցներում, 1889-92թթ սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում: 1892թ. «Տարազ» ամսագրում լույս է տեսել նրա առաջին բանաստեղծությունը՝ «Ծաղիկ էի նորաբողբոջ» վերնագրով:  1893թ. մեկնել է Եվրոպա: Աշխատել է Վիեննայի մարդաբանական թանգարանում և, միաժամանակ, ունկնդրել գիտական դասընթացները, ապա եղել Լայպցիգի համալսարանի ազատ ունկնդիր: 1895թ. վերադարձել է հայրենիք: Հայ  ազգային-ազատագրական պայքարին մասնակցելու համար 1896թ. ձերբակալվել է և մեկ տարով բանտարկվել Երևանի բանտում: 1898թ. աքսորվել է Օդեսա: 1900թ. կրկին մեկնել է Եվրոպա և ապրել Ժնևում ու Ցյուրիխում:1901թ. վերադարձել է հայրենիք: 1908թ. կրկին ձերբակալվել է՝ «Դաշնակցության գործով» և, որպես ՀՀԴ բյուրոյի անդամ, 1 տարով բանտարկվել Թիֆլիսի Մետեխի բանտում: Խուսափելով իր դեմ պատրաստվող դատավարությունից՝ 1911թ.  մեկնել է Կոստանդնուպոլիս: 1912-26թթ ապրել է Գերմանիայում, Շվեյցարիայում և Իտալիայում: 1926թ. ընտանիքը տեղափոխել է Փարիզ, իսկ ինքը վերադարձել է Հայաստան, որտեղ ապրել է մինչև 1930թ.: 1930-36թթ ապրել է Փարիզում, 1936թ. վերադարձել է հայրենիք: 1946-57թթ եղել է Հայաստանի գրողների միության նախագահը: Առաջին բանաստեղծական ժողովածուն է «Երգեր ու վերքերը» (1898թ.)։ «Դարդս լացեք», «Սև մութ ամպեր ճակտիդ դիզվան», «Սիրեցի յարս տարան», «Որսկան ախպեր» և քնարական այլ բանաստեղծություններ երգի են վերածվել: Մշակել է ժողովրդական ավանդավեպեր, լեգենդներ, հեքիաթներ: Բազմաթիվ սյուժեներ վերցրել է հայ և Արևելքի ժողովուրդների ավանդապատումներից ու իմաստավորել ժողովրդական կենսափիլիսոփայությամբ, երազանքներով, ձգտումներով («Հայրենի հող», «Շիդհարը», «Լիլիթ», «Սաադիի վերջին գարունը», «Հավերժական սերը»): Պոեմներից հիշարժան են «Ալագյազի մանիները» (1895-1917թթ), «Իմ կարավանը» (1906թ.), «Սասմա Մհերը» (1922թ.): Մայրական սիրո գեղեցիկ պատկերներ են «Մայրը» և «Մոր սիրտը» լեգենդները: Հայրենիքի հավերժության գաղափարն առավել մեծ ընդհանրացման է հասել «Ռավեննայում» (1926թ.) բանաստեղծության մեջ, որը գրել է Իտալիայում: «Մասըսա Մանուկը» (1895-1905թթ) վիպասքը հայ ազգային-ազատագրական շարժման նորօրյա էպոսն է։ Հայ խոհափիլիսոփայական քնարերգության մեջ անհաս բարձունք է Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը (1910թ.): Հայ արձակի լավագույն գործերից է «Ուստա Կարո» անավարտ վեպը (լույս է տեսել 2006 թ.): Հայ պատմվածքի ժանրը հարստացել է գրողի «Համբերանքի չիբուխը», «Հորս գութանը», «Գերեզմանի վրա» և այլ գործերով։ Գրել է նաև հեքիաթներ ու առակներ, բալլադներ ու լեգենդներ, հուշապատում, մանրապատումներ և այլն։ 2001թ. լույս է տեսել նրա «Աֆորիզմներ» գիրքը:  ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս էր: 1946թ. արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակի, իսկ ՀԽՍՀ Նախարարների խորհրդի 1980թ. որոշմամբ սահմանվել է Ավետիք Իսահակյանի անվան ամենամյա գրական մրցանակ: Իսահակյանի տուն-թանգարաններ են գործում Երևանում, Գյումրիում, նրա անունով կոչվել են փողոցներ Երևանում, Գյումրիում, հանրապետության այլ քաղաքներում, Մոսկվայում, դպրոցներ և գրադարաններ՝ Հայաստանում, արձաններ են կանգնեցվել Երևանում և Գյումրիում: ՀՀ 10-հազարանոց թղթադրամի վրա պատկերված է նրա դիմանկարը:  Մահացել է Երևանում, թաղված է Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում:

Համբերանքի չիբուխը

Երկաթուղին ոլորվում էր Շիրակի ծաղկած դաշտերում: Վագոնի լուսամատից նայում էի այնքան սիրելի հողի կտորին, ուր խաղաց ու անցավ իմ բախտավար մանկությունը։

Ահա՛ և Օհան-ամու ջաղացը։ Այստեղ էր մի ժամանակ չխկչխկում Օհան-ամու ջաղացը։ Առուն չորացել է հիմա, ջաղացը ավերվել է վաղուց, միայն երեք ուռի և մի բարդի է մնացել այն փոքր ծաոուտից, որ տնկել էր Օհան-ամին ջաղացի շուրջը։

Ինչքա՜ն անգամ ենք նստել այս ծառերի տակ Օհան-ամու հետ և զրույց արել։

Այն օրվանից շատ բան է կուլ գնացել ժամանակի անհունության մեջ՝ անկրկնելի և անվերադարձ.— և Օհան-ամին էլ չկա, վաղուց մեռել է նա և թաղված է այս ծառերի տակ իր սրտի ուզածի համաձայն։

Եվ հիշում եմ քո իմաստուն խոսքը, Օհան-ամի. «Մարդը կէրթա, աշխարքը կմնա»։


Մեր ջաղացից կես ժամ հեռու, Ախուրյանի զառիթափի վրա էր գտնվում Օհան-ամու փոքրիկ ջաղացը մի աղորիքով, որ դառնում էր Ախուրյանի մեջ թափվող մի կարկաչուն առվակի ջրով։ Իր ձեռքով էր շինել Օհան-ամին ջաղացը և նրան կիպ տնակը, և իր ձեռքով էլ մշակում էր ոչ մեծ բոստանը, որ փռված էր ջաղացի շուրջը մինչև գետի եզերքը։

Երբ մեր ջաղացն էի լինում՝ հաճախ այցի էի գնում Օհան-աման։ Թեյ ու շաքար էի նվեր տանում նրան, որ միասին թեյ խմեինք և լսեի նրա զրույցները։

Շա՜տ վաղուց է այդ։ Շա՜տ տարիներ առաջ, այն պարզասիրտ և միամիտ ժամանակները, երբ Օհան-ամա ծերունի ընկերները, գյուղից գյուղ, ցուպերը շավիղների քարերին ծեծկելով, քթերի տակ մի հին բան թոնթնալով, կորամեջք ու տնկտնկալով գալիս էին ջաղացը հատկապես Օհան-ամա ընտիր թյությունից մի չիբուխ քաշելու և հնությունից մի– երկու խոսք իրար հետ սրտանց խոսելու համար, և նորից տնկտնկալով վերադառնում էին իրենց գյուղերը։

Պատանի երևակայությանս համար երևում էր լուրջ, մենակյաց Օհան-ամին, իբրև նահապետական դարերի մի իմաստուն, որ վաթսուն տարիների գագաթից նայում է աշխարհին, միտք է անում աշխարհի բանը՝ ծխելով իր «համբերանքի չիբուխը»։

Իմ թարմ զգայության վրա խորհրդավոր տպավորություն էր թողնում նրա անցրած ու ապրած կյանքը և իր ապրումներից գումարած մտքերը։

Մինչև քառասուն տարին Օհան-ամին ապրել էր իրեն պապերի գյուղում, աշխատել էր օր ու գիշեր, ցանել ու հնձել, Կողբ ու արանները քիրա-քյարվանի գնացել, ծնողներին խնամել ու պատվով թաղել, քույրերին ամուսնացրել, ինքն էլ ամուսնացել և որդիներ հասցրել։

Քառասուն տարեկան հասակում գյուղում հողաբաժին եղավ։ Հարուստներն իրենց մեջ բաժանեցին բերրի հողերը և ստերջ հողերը տվին թույլերին, խեղճերին։

Օհանը զայրացավ։ Վառեց ու բորբոքեց հողազուրկների արդար վրեժը։ Գյուղի զրկված մասը ըմբոստացավ։ Հարձակվեցին, ծեծեցին ռեսին ու մի քանի հարուստների։

Գանգատը հասավ քաղաք։ Եկավ կաշառված պրիստավը մի քանի յասավուլներով (ոստիկան), հավաքեց ըմբոստներին, բարկացավ, ոտները գետին զարկեց ու քաշեց նրանց մտրակի տակ։

Արյունը կոխեց Օհանի աչքը. ձեռքը ձգեց պատահած քարին և նետեց պրիստավի կրծքին։ Ծեծվողները թև առան, հարձակվեցին յասավուլների վրա, զինաթափեցի ն նրանց, քարահալած արին պրիստավին ու ոստիկաններին և գյուղից քշեցին։

Երրորդ օրը, երբ կազակները եկան նրանց ձերբակալելու՝ նրանք գյուղից փախել էին արդեն, ելել էին սարերը, «ղաչաղ» էին ընկել։

Կարճ ժամանակի ընթացքում փախստական գյուղացիները մեկ-մեկ իջան գյուղը, ընկան հարուստների ոտները, ներում խնդրեցին և ներվեցին։

Օհանը մնաց չորս ընկերքով փախստական։ Մի ժամանակ հետո, չորս ընկերն էլ եկան, վզները դրին հարուստների շեմին, ներում ստացան։ Բայց Օհանը մնաց մենակ և անսասան։ Նա չզիջեց։ Մերժեց հարուստների պատգամը, որ ուղարկել էին նրանք — հանձնվել, զղջալ և թողություն ստանալ։

Մի օր էլ, մատնությամբ, մի գյուղում բռնվեց նա։ Ձեռները կապեցին հետևը, տարան Գյումրի քաղաքը, դատեցին և չորս տարվա բանտարկություն վճռեցին։

Երբ Օհանը բանտից ազատվեց, գյուղն եկավ, որդիները հասել էին արդեն, ուժովցել և հարստացել, բայց իրեն մենակ զգաց գյուղում, չուզեց տեսնել իր դավաճան, փոքրոգի ընկերների երեսն անգամ։ Չուզեց մնալ գյուղում, որպեսզի ստիպված չլինի պատահելու իր թշնամի հարուստներին։

Արդեն բանտում երազել էր մեկուսանալ — «աշխարհաթող» լինել։ Եվ հիմա, բանտից ելնելով՝ վճռեց և վերջնականապես տեղափոխվեց ջաղացը։ Եվ միայն շատ անհրաժեշտ դեպքերումն էր գյուղ գնում։

Անզոր եղան կնռջ և որդիների թախանձանքները՝ բեկանելու փայփայած նրա իղձը։

«Քանի ողջ եմ,— այսպես ասաց ու այսպես կտակեց իր որդիներին.— էստեղ կաշխատեմ կապրեմ, երբ մեռա, էստեղ թաղեցեք ինձի՝ իմ ծառներիս տակը»։

Եվ այսպես «աշխարհաթող» եղավ Օհան-ամին։


Այսօրվա պես հիշում եմ իմ այցելած օրերից մեկը։

Ամառ էր։ Ախուրյանում լողանալուց հետո գնացի Օհան–ամու մոտ զրույց անելու։

Օհան-ամին թիկն էր տվել ծառերի տակ։ Մի փոքրիկ արախճին մասնակի ծածկում էր «նրա գլխի նոսր, ճերմակ մազերը։ Ճակատը շա՜տ կնճռոտված էր էրևում։ Ահագին ձյունափայլ մորաքը խառնվել էր բաց կրծքի ալեխառն մազերին։ Ինքնամփոփ ծխում էր չիբուխը։ Ոտների տակ մրափում էր Ասլանը, Օհան-ամա հավատարիմ, հսկա գամփռը։

Բարև տվի և թեյ-շաքարը դրի կողքին։ Խորշոմների մեջ կորած խոհուն աչքերով նայեց ինձ։

— Գալդ բարի, աղախպորս տղա,— այսպես էր նա միշտ կոչում ինձ։

Միջօրեի ճպուռներն արևաբորբոք ճռռում էին, կարծես արևի ձայնն էր այդ, կամ ուղղակի, արևի ճառագայթներն էին ճռռոսմ այսպես բարկ ու բորբոք։

Ջաղացը ծուլորեն չխկչխկում էր։ Ջաղացի դռանը կապած կար մի խղճուկ էշ, որ եռանդով քսում էր մեջքը պատի անկյունին։ Հավերը քջուջ էին անում այս ու այն կողմ։

Ինձ տեսնելով մոտեցավ Օհան-ամու պառավը, որ եկել էր ամուսնուն այցի։

— Ես՝ չէ, թող աղեն ըսե,— դիմեց ինձ,— հայը էսօր քեֆ չունի, կըսե՝ մեջքս կցավի։ Էս չպաւմ հերիք մնա, ինչի՞ համար։ Թող տուն գա, առոք–փառոք ապրի. ջարդվելիք հարսներն ինչի՞ համար են, թող շահեն։ Էս օր-ծերաթյանը դադար չունի, մեկ գլուխ կդատի ու կաշխատի։ Ի՞նչ պիտի տանի աշխարքեն։

— Կնի՛կ, հերիք փնթփնթաս. քանի հազար անգամ ասել եմ քեզի — ես աշխարհաթող եմ եղել. ես էլ գեղն եկողը չեմ։ Խոսքս խոսք է։ Աշխատե՜լ։ Քաւնի ձեռքս բերանս կհասնի,պտի աշխատեմ։ Հո հարստության համար չե՞մ դատում, իմ աչքս կուշտ է։ Տղերքս իրանց համար, ես ինձ համար։ Իմ հացս իմ քրտինքովս պիտի ուտեմ։ Ես քեզնից լավ գիտեմ, որ աշխարքից բան տանող չի եղել, բայց մենակ թե՝ մարդս էս աշխարքն եկել է աշխատանքի համար։ Ձեռքս բան, ոտքս՝ գերեզման։ Պրծա՞նք։

Դե՛հ, էս չայ-շաքարն առ, սեղան բաց, չայդանն էլ դիր, աղախպորս տղի հետ հաց ուտենք, չայ խմենք։ Երբ պաոավը գնաց, ես հարցրի.

— Օհան-ամի, հիվա՞նդ ես։

— Չէ՛, ջանըմ, մեջքիս ցավը հո նոր չէ, հին բան է, բանտից եմ հետս բերել։ Հիմի հո դպա ջահելություն չե՞նք երթա. տվողը ինչ որ տվել է, հիմի քիչ-քիչ ետ կառնի։ Էդպես է աշխարքիս բանը։ Ես էլ կամաց-կամաց ճամփա կիստկեմ դպա հորս քովը։

Ու չիբուխը խրելով գոտկի ծալքը՝ թեթև շարժումով ոտքի ելավ։

— Էրթանք բոստանը, մեկ քիչ սոխ, թարխուն քաղենք: Էսօր կնիկս ինձի համար գառով փլավ է բերել, ուտենք իրար հետ։

Մարգերի նեղ արահետով քայլում էր Օհան-ամին՝ առանց գավազանի, նա տակավին գավազան չէր գործածում: Ասլանը կրկնկակոխ՝ լեզուն դուրս ձգած՝ հետևում էր նրան։

Ես գնում էի նրանց հետևից։

Օհան-ամին կորաքամակ էր արդեն, գլուխը բավական թաղվել էր ուսերի մեջ. հաստ, բայց կարճ ոտները դեռ տոկուն էին ու ամար։

Ասլանը՝ կապտավուն մազերավ աժդահա գաւմփռը, իր տոհմի երրորդն էր, որ ապրում էր այստեղ։ Նրա եղբայրներն ու քույրերն ապրում էին գյուղում, Օհան-ամու տանը:

Այս Ասլանից առաջ երկու Ասլան ապրել էին այստեղ՝ իրար հաջորդելով և նրանց թաղել էր Օհան-ամին բոստանի ծայրում ու վրաները քար ձգել։

Օհան-ամին թարմ կսկիծով մեկ-մեկ հիշատակում էր նախորդ Ասլանների բարեմասնույթյունները, նրանց հետ կապված դեպքերը, նրանց անձնազոհ քաջությունները։

Ասլանը Օհան-ամուց մի վայրկյան չէր բաժանվում, երբ իրար չէին տեսնում՝ անհանգիստ ու ջղայնացած որոնում էին իրար։

Իրար հետ սեղան էին նստում։ Օհան-ամին ուտում էր իր ճաշը, Ասլանը՝ իր լափը։

Ձմռան երեկոները, Օհան-ամին բուխարիկի կողքին նստած՝ լուռ, իր չիբուխն էր ծխում, Ասլանը նրա ոտների տակ, գլախը թաթերի վրա դրած, լուռ, չիբուխի ծուխի պարույկներին էր հետևում։

Երբ մեկը Ասլանի մոտ «Օհան-ամի» արտասաներ, նա աչքերը կբանար լայնորեն, ականջները կսրեր, պոչը կշարժեր։ Օհան-ամու անունը թինդ էր հանում Ասլանի հոգին։

Վա՜յ թե մեկը Օհան-ամու բացակայության ժամանակ ձեռք դիպցներ նրա որևէ իրին՝ Ասլանի զայրույթին չափ չէր լինում, կհաչեր ու կգազազեր մինչև տերը գար. սակայն ինքը սիրում էր խաղալ Օհան-ամու իրերի հետ։ Հաճախ այսպիսի հանաքներ էր անում։ Թաքցնում էր Օհան-ամու թյությունի քսակը կամ թաշկինակը, և սուտ-քուն մտած, ներքին հրճվանքով նայում էր՝ թե ինչպե՞ս իր տերը քրքրում է ամեն մի անկյուն՝ կորցրածը գտնելու, և հետո, ինքը քնած տեղից ելնում էր, որոնում, գտնում իրը և ուրախ-ուրախ բերում հանձնում Օհան-ամուն:

Մի օր, եղբորս երեխաներն Ասլանին բռնել էին դաշտում, ուժով տարել էին մեր տուն, փակել մի սենյակում, առատ միս դրել առաջը, որպեսզի այս կերպով սովորեցնեին մեր տան վրա։ Բայց երկու օր Ասլանը գրեթե ոչինչ չէր կերել, անընդհատ ոռնացել էր՝ մինչև որ մայրս արձակել էր նրան։

Եվ Ասլանն իսկույն, խելակորույս, սլացել էր Օհան-ամու մոտ։

Երբ ես մի օր Օհան-ամուն պատմեցի Ասլանի կրած տանջանքը մեր տանը, նա հանգիստ սրտով ասաց.

— Թագավորի պալատն էլ տանես ու ամեն օր հավ ու լոր տաս, էլի պտի պրծնի, գա։

Եվ ավելացրեց.

— Էս շուն է. հալա մեկ ասա՝ շուո՜ւն։ Էս մարդ արարած չէ։ Էս՝ կնիկարմայտ չէ։ Էս շուն է — հավատարմություն։ Մարդու բնույթն իսկի չի կրնա հասկանա շան բնույթը։ Մարդը սուտ է, հավատարմությունը մարդու համար անհասկանալի բան է։


Նստեցինք ծառերի ստվերում։ Ասլանը սեղանակից էր մեզ՝ մի փոքր հեռու պպզած։ Մենք գառի ոսկորները նետում էինք նրան, նա էլ ճարպկորեն այնպես էր դիրքավորում գլուխը, որ ոսկորներն ուղղակի ընկնում էին երախի մեջ և մի ակնթարթում հզոր ատաւմներով փշրում էր ոսկորները։ Օհաւն-ամին մի բաժակ օղի խմեց, մի բաժակ էլ ինձ մատուցեց.

— Խմե՛, աղախպորս տղա, խմե, որ ուրախանանք։ Էս աշխարքւում գլխավոր բանը ուրախասիրտ ըլնելն է։ Ուրախությունը բախտավորության կեսն է։ Ինչ որ ըլնելու է՝ պտի ըլնի. էս գլխեն ի՞նչ տալացուք ունենք տխուր ըլնելու։ Էս սհաթն է մեր ձեռքը, քանի էս սհաթը մեր ձեռքն է՝ ուրախ ըլնենք, մեկէլ սհաթի տերը մենք չենք, կարելի է կանք, կարելի է չկանք։

Օհան-ամին բաժակը կրկնեց։

— Ես չար բան սիրող չեմ, կռիվ ուզող էլ մարդ չեմ. ու վիճակիցս էլ շա՜տ գոհ եմ։ Էս ջաղացը, էս կտոր հողը շատ է ինձի համար։ Աշխարքը որ բաժնեն, կարելի է էսքանն էլ ինձի չհասնի։ Էնքա՜ն մարդիկ կան–անտուն, անհող, ետնյալ աղքատ…

— Է՜յ գիտի, Միրզա Մեհդի, ականջդ կանչե՝ թե որ ողջ ես. թե էն է՝ պառկել ես հողի տակ, տղերքդ ողջ ըլնեն։ Էսպես մեկ տաղ կերգեր բանտի մեջ, երկու տարի միալար։ Էդ տաղի խոսքերը մտքիս մեջ տպվել են։ Քսան տարի է՝ ամեն օր կըսեմ ինձ ու ինձ։

Կանաչ դաշտի պարզ հոլիկը
Շահի ոսկե քյոշքից լավ է,
Քրտինքովդ կերած հացը
Սուլթանների ճաշից լավ է։
Շահիրների մուղամներից
Քամու ազատ շունչը լավ է։
Հարուստ, հպարտ ախպորիցդ
Սրտամոտ օտարը լավ է։

— Լավ խոսքեր են,— ասացի ես,— բայց ո՞վ էր Միրզա Մեհդին։

— Էն աճամ էր։ Իմ տարիքիս մարդ էր։ Կեղծ փող էին գտել քովը, բերել կոխել էին բանտը։ Երկու տարի իրար հետ շա՜տ սիրով ապրանք, կողք-կողքի, մեկ ամանից էինք ուտում։ Իմ ու քու չունեինք։ Չգիտեմ՝ մեղավոր էր, թե փորձանքի մեջ ընկած.— բանտում բռնված մեկը չկա, որ իրան մեղավոր հաշվե, ամեն մարդ իրան արդար, անմեղ է հաշվում.— բայց ազնիվ, պատվական մարդ էր, իմաստուն մարդ էր, խելքի ծով. շա՜տ երևելի խոսքեր ուներ։

Կնստեր թախտի վրա, չիբուխը կքաշեր միալար ու կըսեր.— «քաշենք համբերանքի չիբուխը մինչև ազատության դուռը բացվի»։ Ես էլ նրանից սովորեցի էդ խոսքը, ես էլ կքաշեմ հիմի համբերանքի չիբուխը՝ մինչև…

— Կնի՛կ, մեկ հատ էլ լից,— ընդհատելով իր խոսքը՝ Օհան–ամին դիմեց կնոջը, և լիքը բաժակը վերցնելով, կարծես, մի վայրկյան մեզնից անջատվելով՝ հայացքը հառեց հեռուն։

— Կենա՛ցդ, Միրզա Մեհդի, ախպեր ջան,— ասաց և բերանը սրբելով դարձավ ինձ.

— Հա՛, էն կուզեի ասել՝ աշխարքը էն գլխից համբերանք է եղել ու կա…

Շա՜տ տեսակի մարդիկ կային բանտը — եփված, աշխարհատես։ Հայ ասես, թուրք ասես, էլ քուրդ, ըռուս։ Վարժապետ կար, վաճառական, գրել-կարդալ գիտցող մարդիկ։ Շա՜տ բան սորվեցի էդ մարդկանցից։ Վաստակածդ փողը քուկը չէ, կրնա ուրիշը գողնա տանի, բայց ինչ որ սորվեցիր՝ էն քուկդ է։

Մեկ լավ ջահել տղա կար՝ անունը Սարգիս։ Հարազատ ախպերը քառասուն տևսակ զրկել էր նրան, վերջն էլ հողը ձեռքից ուզեցել էր խլե։ Սարգիսը կրակ էր բացել վրեն, վիրավոր էր արել, բայց չէր սպանել։ Բանտ էին քցել մեկ տարով։ Բանն աջողի, անուշ տղա էր, գառի պես, պատվով։

Էդ ագահ ախպոր վրա Միրզա Մեհդին ըսավ։

— Ժամանակով աճամի հողը մեկ մարդ կուգա, կիջնի մեկ գեղ ու կխնդրվի՝ իրան դրկից շինեն, հող տան, ապրի։ Գեղի մեծերը կըսեն.— էս հողը քեզի. կըսե՝ քիչ է։ Կըսեն.– էն մեկն էլ քեզի. կըսե. նորեն քիչ է. էն ժամանակ գեղի մեծերը կըսեն.— Է՜յ դու ծակաչք մարդ, ահան մեր հանդը առաջդ է, վազե՛, ինչքան ոտքդ կտրեց՝ էն քեզի։ Էս մարդն էլ էնքա՜ն կվազե, էնքան կվազե, որ վերջը շունչը կկտրի, սիրտը կպատռի, կընկնի, կմեռնի… Հիմի քու ախպերն է. պատիժն առավ, մահը մոտիկուց տեսավ։ Էդքանն էլ բավական է։

— Մեկ հատ էլ խմենք ու ըսենք՝ հերիք է։

Իմ մերժումիս վրա՝ ինքը խմեց։

— Բանտի մեջ մեկ կոտր ընկած վաճառական կար, շատերի փողը կերել էր։ Ծիծաղու բան էր։ Ում փողը որ կերել էր, նրանց շատերից ամեն օր ուտելիք ու խմելիք կստանար։ Էդ բանի վրա ինքը կըսեր թե՝ ես Նոյ նահապետի պարտապանն եմ։ Ըսել է թե՝ ջրհեղեղի ժամա՛նակ, երբ որ տապանը ջրերի վրա էր, մեկ մարդ լող է տալիս դպա տապանն ու գոռում.— Նո՛յ ջան, ճոպանը քցե, տապանդ ելնեմ։ Մի՛տքդ չէ՞, որ դու եղ չունեիր, քեզի մի տիկ եղ տվի։ Նոյ նահապետը չլսելու տվավ ու մտքի մեջ ըսավ.— Ազատեմ, հետև պտի կանգնի, եղը պահանջե։ Թող ջրի տակն անցնի։

Մեկ ուրիշ մարդ մոտեցավ, թե՝ Նո՛յ, ազատի ինձի, դու լավ մարդ ես։ Էն տարին ալյուր չունեի, մեկ ջվալ ալյուր փոխ տվիր… Նոյ նահապետը տղոցը, թե՝ ազատեցեք, խեղճ է: Ու մտքի մեջ ըսավ,— որ խեղդվի, ալուրս պտի կորի. ազատեմ, կելնի, կաշխատի, պարտքը կուտա։

Հիմի էլ էս իմ պարտատերերն են։

Օհան-ամին չիբուխը լցրեց և մի կում ծուխ, առնելով ու արձակելով, շարունակեց.

— Էսպես, բանտ ըսածդ մեկ հավաք աշխարք է։ Մենակ էն զանազանությունը կա, որ աշխարքում չբռնված գողերն ու արունքտերերն են ապրում, իսկ բանտի մեջ՝ բռնված գողերն ու արունքտերերը։

Բանտի մեջ հասկացա բանի ուղն ու ծուծը. էն թե՝ ամեն, ամեն գեշ բաների պատճառն իմ ու քուն է։ Գեղ ու քաղաք իրար գզում են փողի, հարստության համար, ուրիշի աշխատանքը տանելու համար։

Ու քանի որ փողը կա, մարդ չկա, քանի իմ ու քու կա, սեր ու խիղճ չկա։ Էդտեղից էլ հարուստ ու աղքատ, զրկող ու զրկվող, բանտ արունհեղություն։

Թուրքը կըսե.— «Կուիվն ուրտեղի՞ց է։— Մեկը կուտե, մեկէլը կաշե.— կռիվն էդտեղից է»։ Ես իմ մասիս.— հաշիվս իստկել եմ աշխարքի հետ։ Ուրիշ ի՜նչ կրնայի անել։ Կռվեցի, բա՛նտ դրին, մենակ մնացի։ Մենակ մարդն ի՞նչ կարւող է անել աշխարքի սարքի դեմ։ Զարկես–զարկվես, օգուտն ի՞նչ։ Գեղ պիտի կանգնի, որ գերան կոտրի։ Հիմի՝ իմ ձեռքս առանց ուրիշի բերնից հաց փախցնելու՝ իմ բերնիս հացը կվաստակե, և էլ արդար հացս միշտ կիսել եմ ուրիշի հետ, ծանոթ-աւնծանոթի հետ:

Ուրախ աղմուկով թևերը թափ տալով եկավ խելառ Մխոն։

— Մխո ջան,— ասաց Օհան-ամին,— նստի հաց կեր։

— Մխոն էնքան ուրախասիրտ է,— դարձավ Օհան-ամին ինձ,— գիտես թե ո՛չ պառավանալ կա, ո՛չ մեռնել։ Աշխարքը իրան վրա ծախես, մեկ կոպեկի չի առնի։ Ամենեն հարուստ մարդն է, ինչու որ ամենեն գոհ ու կուշտ մարդն է։ Ամեն բանի հաղթել է։

Մխոն Օհան-ամու քրոջ որդին էր՝ մանուկ հասակից որբացած։ Մեծացել էր քեռու տանը, իբրև նրա որդիներից մեկը։ Մոտ երեսուն տարեկան կլիներ, նեղ ճակատով, մեծ քթով և բարձրահասակ։

«Խելառշունչի մեկն է», գյուղացիները այսպես էին բնորոշել նրան։ Խելառ-խելոք։ Խոսում էր անկապ, տակից-վրայից, սարից-ձորից։ Սակայն մշտական զվարթ տրամադրության մեջ էր այդ մարդը։ Թվում էր, թե՝ երբեք տխրության զգացած չէր կարող լինել նա։ Աշխարհի չար իրերը նրան բարի դեմքով էին երևում։ Ամեն բան ծիծաղի առիթ էր նրա համար — մահն էլ, մահի բոլոր տարրերն էլ — ցավ, հիվանդություն, ծերություն:

Մխոն ապրում էր Օհան-ամու հետ, թեև նրա մի ոտը ջաղացումն էր, մյուս ոտը՝ գյուղում։ Միասին վարում էին իրենց փոքր տնտեսությունը՝ բաղկացած մի-երկու տասնյակ հավերից ու բադերից և մի կթան կովից։ Միասին կռանում էին ջաղացաքարը և սարքի գցում։

Մխոն անչափ նվիրված էր Օհան քեռուն, նրա խոսքին՝ հլու-հնազանդ։ Եվ միայն Օհան-քեռու հարցերին էր լուրջ պատասխանում։

Մխոն գդակ չէր դնում, գարան-ձմեռ։ Մազերը թաղիքի պես կպել էին գլխի մաշկին։ Միայն սաստիկ ցրտերին բաշլուղ էր փաթաթում գլխին։

Երբ գդակ էին տալիս՝ նա մի կողմ էր նետում, ասելով.— «Իմ փափախս գտեք, տվեք՝ դնեմ, ուրիշը չեմ ուզե։ Իմ փափախս վեցը հատ աբասի արժեր»։

Գյուղի երիտասարդները, յուրաքանչյուր անգամ նրան տեսնելիս՝ հարցնում էին.

— Մխո՛ ջան, փափախդ ո՞ւր է։

Եվ Մխոն ամեն անգամ, օրական հարյուր անգամ իսկ, միևնույն պատասխանն էր տալիս.

— Ի՞նչը։

— Փափախդ ո՞ւր է։

— Ո՞ւմ։

— Քու փափախդ ո՞ւր է։

— Փափա՞խս, հա՛։ Քամին տարավ փափախս։ Չգիտեմ, խոլեռի տարին էր, թե քեռուս ձիու կորած տարին, մեկ սատանի քամի ելավ, աշխարք առավ մեջ, ջաղցի քարի պես պտտցուց, ֆռռացրեց։ Ես մե մենձ քարի տակ մտա, քարը բռնի, տափ եղա։ Մենակ փափախս տարավ, էդ տանելն է, որ տարավ։ Հիմի վո՜վ գիտե, փափախս ո՞ր սարի գլուխն է կորել, ո՞ր ծովերու վրեն կտմբտմբա։

Ի՜նչ փափախ, ի՜նչ փափախ, վեցը հատ աբասի արժեր։

Մխոն սեղանի ափին ծունկի եկած՝ ձեռքին ընկածը խոթում էր բերանը և խնդումերես նայում Օհան-ամուն։

— Մխ՜ո, գե՞ղն էիր,— հարցրեց Օհան-ամին։

— Վո՞վ։

— Դու գե՞ղն էիր։

— Չէ, քեռի ջան, գնացել ճամփու վրեն կայնել էի էկող–էրթացողի հետ մե-քիչ խորաթա էնելու։

— Քեռի ջան,— բարձր ծիծաղով ավելացրեց,— ըսին թե՝ հոռոմցի Բաթո աղեն մեռել է, հա՛, հա՛, հա՛, մեռել է։

Եվ ծիծաղից դողում էր ողջ մարմնով։ Օհան-ամին աչքերը մի պահ գոցեց, ձախ ձեռքով տրորեց ճակատը և ապա աչքերը վրաս հառելով՝ ասաց.

— Գռող-գռփողի մեկն էր, աղքատի շապիկը վրայից հանող։ Տեղովը որ արև-արեգակ ըլներ էդ Բաթո աղեն, էլի մեկ մարդու չէր կրնա տաքացնե։

Ողորմի՜ կողքի մեռելներին…

Եվ մի երկու ումպ թեյից հետո՝ շարունակեց։

— Լավ կճանչնայի, ինչքան որ ագահ էր, էնքան էլ կծծի էր։ Աշխարքը իրան տայիր՝ աչքը էլի մրջյունի տարած մեկ գարի հատիկի վրա կըլներ։ Ագահ մարդու փորը կրնա կուշտ ըլնի, բայց աչքը միշտ անոթի կըլնի։

Էս մարդը բան էլ չէր ուտում, միալար կդիզեր ու կդիզեր։ Տղա զավակ էլ չուներ, դիզածը մնաց փեսաներին։ Էդպես է աշխարքիս բանը՝ կծծի մարդու վիզը ոջիլը կուտե, փողը՝ ուրիշը։

— Մարդը գնացական է,— ամվտփեց իր մտքերը Օհան–ամին,— նրա լավ գործը՝ մնացական, ըսել է՝ ինքն է մնացական։ Ա՛յ, խոսքի օրինակ, էս շաքարը գցեցիր չայի մեջ, հալավ, կորավ, չկա. բայց չայն անուշցավ։ Էնպես էլ լավ մարդը կմեռնի, բայց նրա լավ գործը աշխարքը կանուշցնե։ Թե չէ աոանց լավ մարդու աշխարքը շա՜տ դառն է՝ օձի լեղի…

— Վո՞վ,— հարցրեց Մխոն։

— Բաթո աղի վրա է խոսքս, Մխո ջան։

— Որ մեկ բրդուճ հաց տար ուրիշին, ի՞նչը կծռվեր,— ասաց Մխոն քրքջալով։

— Ղուրբան եմ եղել էդ ճակատիդ, Մխո՛ ջան,— խրախուսեց Օհաւն-քեոին մի մեծ կտոր շաքար Մխոյին տալով, որը ղռթ-ղռթ աղմուկով մանրեց ատամների տակ։

Քայլ առ քայլ երեկոյանում էր։ Լեռները ծփում էին մանուշակի գույների մեջ, արևածաղիկները ոսկե գլուխները կախում էին։ Դաշտերից ու արտերից դանդաղ-դանդաղ տուն էին դառնում շինականները։

Ես վեր կացա գնալու։ Օհան-ամին ուղեկցեց ինձ մինչև բոստանի ծայրը՝ ճանապարհին մի քանի մատղաշ վարունգներ քաղելով ինձ համար։

Բոստանի ծայրին կանգնեցինք։ Օհան-ամին ծանրությամբ նայեց շուրջը — դաշտերին ու գետի փայլփլան ոլորներին, դաշտերի մեջ ձգվող շավիղներին, նայեց հեռավոր լեռներին, որոնց նայել է տասնյակ տարիների ընթացքում, և մայր մտնող արևին նայեց, ու չիբուխը վառելով ներս տարավ մի ումպ ծուխ, և ապա ծուխ ու հոգոց իրար խառնելով, ասաց.

— Է՜ է՜հ, ծերացա՜նք, ըսել է՝ եկանք հասանք ծերին։ Ամեն բանի ծերին, կյանքի ծերին, աշխարքի ծերին… Վնաս չունի։ Մեկ խնդրանք ունիմ – քանի ողջ եմ, ոտ ու ձեռով մնամ, գետնին գերի չըլնիմ, աշխատեմ, ու էստեղ, ջաղացիս դուռը նստած, համբերանքի չիբուխս քաշեմ, ու ամեն օր լսեմ բարի, ուրախ լուրեր աշխարքիս չորս դիերից, ամեն կողմերից։ Էլ ուրիշ բան չեմ ուզի…


Իմ սիրելի՜ Օհան-ամի։

Շա՜տ և շա՜տ տարիներ են անցել այն օրերից, շա՜տ բան է խավարել իմ հիշողության մեջ, սակայն անջնջելի է մնացել քո նահապետական պատկերը իմ հոգում։

http://www.litopedia.org Օգտվել եմ այս կայքից:

Եվ հիշում եմ միշտ քո անմոոաց զրույցները, և քո համբերանքի չիբուխի խաղաղ ծուխը աչքիս առջևն է դեռ, և քո հանգիստ, հնամենի ձայնը ականջումս է տակավին…

Աղետներ. «Ֆուկուսիմա 1» ԱԷԿ-ի վթարը, պատճառներն ու հետևանքները

Աղետ -պատահար է, որն առաջանում է բնական կամ տեխնածին արտակարգ իրավիճակների արդյունքում, իր հետ բերելով մարդկանց մահ կամ այս կամ այն օբյեկտի պատմության մեջ անուղղելի հետևանքներ:
Աղետները լինում են բնական կամ մարդածին (տեխնածին): Մինչ օրս շախարհում բազմաթիվ թե՛ բնական, թե՛ տեխնածին աղետներ են եղել, որոնց արդյունքում զոհվել են հազարավոր, միգուցե միլիոնավոր մարդիկ: Այսօր կխոսենք Ճապոնիայի Ֆուկուսիմա 1 ԱԷԿ-ի պայթյունի մասին, որը տեղի է ունեցել 2011 թվականի մարտի 12-ին:
Պայթյունից օրեր առաջ, Ճապոնիայում 9 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժ եղավ, որի արդյունքում ցունամի առաջացավ և հետո արդեն ԱԷԿ-ը պայթեց: Հիմա խոսենք աղետի պատճառների մասին: Բնականաբար, գլխավոր պատճառը երկրաշարժն էր, որը բնական աղետ է: Բայց միգուցե ԱԷԿ-ի պայթյունը միայն երկրաշարժի արդյունքը չէր:
Ճապոնիայի խորհրդարանական հանձնաժողովը հետաքննություն է անցկացրել, որի արդյունքում հայտարարել է, որ «Ֆուկուսիմա 1» ԱԷԿ-ի պայթյունի պատճառը մարդկային գործոնն է եղել: Զեկույցի հեղինակները հայտարարել են, որ վթարը կարելի էր կանխատեսել և դրա համար միջոցներ ձեռնարկել աղետից խուսափելու համար:
«Ֆուկուսիմա–1 ԱԷԿ–ի վթարը բնական աղետ չի եղել, այն տեխնածին աղետ է եղել։ Ատոմակայանը պատրաստ չի եղել ուժեղ երկրաշարժին և ցունամիներին դիմակայելու համար», – նշված է զեկույցում։

Զեկույցում նաև նշված է, որ թե՛ Ճապոնիայի կառավարությունը, թե՛ ԱԷԿ-ը ղեկավարող TEPCO ընկերությունը շատ սխալներ են թույլ տվել, որոնք էլ դարձել են վթարի պատճառը:

Վթարի արդյունքում ռադիոակտիվ նյութերի արտահոսք է տեղի ունեցել, որը շատ վնասակար է և՛ մարդկանց, և՛ բույսերի, և՛ կենդանիների համար: Այդ ռադիոակտիվ նյութերը հազվադեպ հանդիպող ճառագայթներից են, որոնք կարողանում են փոխել ցանկացած կենդանի օրգանիզմի ԴՆԹ-ն: Իսկ երբ ԴՆԹ-ն որևէ ձև փոխվում է, առաջանում են մուտանտներ: Նկարներում պատկերված են մուտանտ բանջարեղեններ, որոնք աճել են վթարի վայրի հարակից տարածքներում: Ճառագայթման արդյունքում լոլիկի վրա կարծես ուռուցքներ առաջացած լինեն, շաղգամը ութամատ է աճել, դեղձը՝ 8 թվի նման, և այլն:
Ցավոք, բայց այս աղետի հետևանքները վերացնելը շատ դժվար ու բարդ գործ է: Առաջինը պետք է «Ֆուկուսիմա 1» ԱԷԿ-ի հարակից տարածքներից մարդկանց տարհանել և տեղափոխել այլ վայրեր, որը արդեն արվել է: Ճապոնացի գիտնականները տագնապ են բարձրացնում: Ռադիացիան Ֆուկուսիամա ԱԷԿ-ում հասել է կրկտիկական մակարդակի:
Ճառագայթման չափը կարող է սպանել մարդուն, եթե նա չորս ժամ գտնվի վարակված գոտում: Օգոստոսի 22-ին կատարած վերջին չափումների համամատ, ռադիացիան աճել է 18 անգամ: Մասնագետները ենթադրում են, որ տեղի է ունենում ռադիոակտիվ ջրի արտահոսք: Կասկածներ կան, որ ռադիոակտիվ ջուրը արտահոսում է Խաղաղ օվկիանոս:
Նշվում է, որ ԱԷԿ-ի նկուղային հարկերում կուտակվել է ավելի քան 300 հազար տոննա ռադիոակտիվ ջուր: Փորձագետները գտնում են, որ ԱԷԿ-ի վթարի հետևանքները վերացնելու համար 40 տարի է անհրաժեշտ:

Կայքեր, որոնիցի օգտվել եմ՝
http://www.tert.am

English homework

Write sentences using the second conditional

1. If I lived alone, I would get lonely.
2. If Don didn’t have so much homework, he would go playing football.
3. If I could swim, I would go to scuba diving with Terry.
4. If we had enough money, we would order pizza.
5. If we stayed in the same hotel, we would share a room.
6. If I were you, I would call Antony.
7. If I didn’t have to help my dad with something, I would come.
8. If I went to bed as late as you, I wouldn’t be able to get up at early in the morning.

Are parents the best teachers

Our parents are first teachers because before we go to school, they teach us to speak, to paint, to walk etc. In schools teachers teach students only knowledge, they don’t discus anything,  they don’t teach their students to think, to explore. Fortunately, in our school we have many discussion during our lessons, we explore, we watch short movies etc.

When I was a five, my parents taught me to write, to read and when I went to school, I was already able to write and to read. I agree to the idea that children are the mirrors of their family. Parents bring up their children in the way they want, and the children are at an early age easly affected, they follow their parents actions, deeds.
I think that parents should be very careful concerning their children’s bringing up, because every mistake can affect on children’s character. Sometimes I think that must be parents’ schools, were people will learn how to bring up their childrens as well as it’s  possible.
In conclusion, parents are people, who teachs us things about life and right lifestyle. Respect our parents, they are with us every moment.

Եթե չլիներ ջուրը

Ջուր: Բան, առանց որի չի կարող գոյատևել որևէ կենդանի օրգանիզմ: Չէ՞ որ մեր մոտավորապետ 70%-ն էլ է ջուր ու ոչ միայն մերԲնության մեջ ամեն ինչ շղթայակապված է, և եթե մի բանը չլինի, ապա մյուսն էլ չի լինի: Բարեբախտաբար, Հայաստանն ունի քաղցրահամ, խմելու համար պիտանի ջրի մեծ պաշարներ: Բայց եթե ունենք, դա դեռ չի նշանակում, որ պետք է այն անիմաստ վատնենք: Աշխարհում Սևանա լիճը երկրորդն է, որ այդքան մեծ է ու ունի քաղցրահամ ջուր:

Երևանի փողոցներում ամեն տեղ կգտնեք ցայտաղբյուրներ, որոնք մշտապես հոսում են: Եթե հաշվենք թե օրական որքան ջուր է անիմաստ հոսում, ապա համոզված եմ, որ դա շատ մեծ թիվ կլինի: Օրինակ մեր հարևան Թուրքիան ունի խմելու ջրի խնդիր, այդ իսկ պատճառով փողոցներում ոչ մի ցայտաղբյուր չեք տեսնի, որն անիմաստ հոսում է: Այնտեղ փողոցներում ամենմի քանի մետրը մեկ ցայտաղբյուրների փոխարեն կտեսնեք մարդկանց, որոնք ջուրը վաճառում են:

Աշխարհի ամենաշատ քաղրահամ ջրի պաշարները գտնվում են բևեռներում՝ սառույցի տեսքով: Դրանք մեզ համար պահեստային ջրի աղբյուրներ են, քանի որ միգուցե գա ժամաանակ, երբ ջուրը վերջանա:

Նաև ասեմ, որ ջուրը ունի հիշողություն: Վերջերս գիտնականները բազմաթիվ փորձեր են արել և համոզվել, որ ջուրը լսում է: Տարբեր բառեր արտասանելուց հետո, ջրի բյուրեղները իրենց տեսքը փոխում են: Դիտեք այս հոլովակը:

Այսպիով՝ եթե չլիներ ջուրը, ապա չէինք լինի նաև մենք, չէին լինի կենդանիները, չէին լինի ծառերն ու բույսերը: Բացի այդ, մենք ճաշ ջրով ենք պատրաստում, սպասքը ջրով ենք լվանում, լողանում ենք ջրով, ապրում ջրով:

Եկեք անիմաստ չվատնենք ջուրը, այն մեր կյանքի կարևորագույն բաղկացուցիչ մասերից է:

Էկոհամակարգեր

Ձեր կարծիքով որոնք են էկոհամակարգերի կարևորագույն հատկանիշները: Ինչու՞

Էկոհամակարգերը կենսաբանական համակարգեր են, որոնք կազմված են կենդանիօրգանիզմներից` ծառեր, բույսեր, միջատներ… Էկոհամակարգի պարզագույն օրինակկարող են լինել անտառները:

Անտառներում էկոհամակարգի կարևորագույն բաղկացուցիչ մասերն են ծառերը,կենդանիները, բույսերը, հողը` այդ թվում նաև դրանում գտնվող օրգանական ևանօրգանական նյութերը: Օրինակ` եթե պակասում է ֆոսֆորի քանակը, բույսերը չենկարողանում սպիտակուց սինթեզել և այսպիսով, խախտվում է էկոհամակարգը: Կամերբ գետի վրա ՀԷԿ է կառուցվում, գրեթե բոլոր դեպքերում գետը չորանում է և,բնականաբար, վերանում են գետում ապրող ձկները, այլ կենդանիները, բույսերը: Իսկբնությունը նման է շղթայի. երբ մի օղը հանենք, ամբողջ շղթան կխախտվի: Հետևաբար,եթե վերանան ձկնատեսակները, ապա սովից կվերանաննաև նաև այդ ձկներով սնվողկենդանիները և այլն: Յուրաքանչյուր էկոհամակարգ ունի իրեն հատուկ հատկանիշ,սակայն գրեթե բոլոր էկոհամակարգերը ունեն ինքնավերականգնման հատկանիշ` եթեմի բան խախտվում է էկոհամակարգում, պակասում որևէ նյութի քանակ, դրանքվերականգնվում են ինքնըստինքյան:

Ինչպիսի էկոհամակրգեր են Ձեզ շրջապատում, ինչ առանձնահատկություն ունենքնրանք:

Էկոհամակարգերը ամենուր են: Անգամ այն ամայի տարածքները, որտեղ չկան ոչծառեր, ոչ խոտ, համարվում են էկոհամակարգեր: Մեր բակը, ճանապարհի կողքիտարածքները, այգիները նույնպես էկոհամակարգեր են: Ուղղակի նշածսէկոհամակարգերում գրեթե բացակայում են կենդանատեսակները, բացառությամբմիջատներին: Երբ հատում են մի ծառ, անտուն է մնում այդ ծառի վրա ապրող թռչունը,ոչնչանում է ծառի մեջ ապրող, կամ արմատներով սնվող միջատը և այլն: Գոյությունունեն նաև ագրոէկոհամակարգեր: Դրանք մարդու կողմից ստեղծված էկոհամակարգերնեն, որոնք օգտագործվում են գյուղատնտեսական նպատակներով:Ագրոէկոհամակարգերում մարդկային գործոնը շատ մեծ է, քանի որ օրինակ լոլիկիդաշտում մարդը ոչնչացնում է մյուս բուսատեսակները` թողնելով միայն լոլիկը,արհեստականորեն ավելացնում պարարտանյութեր և այլն:

Ինչպես է ազդում մարդը Ձեզ շրջապատող էկոհամակարգերիկենսագործունեություն վրա:

Ինչպես ասացի, ՀԷԿ կառուցելով խախտվում է էկոհամակարգը: Դիտարկենք այլօրինակ` անտառահատումները: Հայաստանում շատ են ապօրինիանտառահատումները, որոնք հանգեցնում են լուրջ էկոլոգիական խնդիրների:Ամբողջական անտառահատության դեպքում անապատացում է տեղի ունենում, որիարդյունքում վերանում են բազմաթիվ ծառատեսակներ, բուսատեսակներ,կենդանատեսակներ ու միջատներ: Էկոհամակարգերը մարդիկ հաժախ խախտում ենառանց գիտակցելու` այն տեղերում ծառատունկ անելով, որտեղ որ հարկավոր չէ:Հաճախ անապատային, չոր տարածքներում ծառատունկ են անում և խախտում տեղիէկոհամակարգը, արդյունքում ոչնչանում են հողում ապրող ու չոր կլիմային սովորմիջատները, կենդանիները:

Ինչ տեղի կունենա էկոհամակարգերի հետ, եթե պակասի Էներգիայի, ֆոսֆորի,ածխածնի ու ազոտի հոսքը (յուրաքանչյուր տարբերակը ներկայացնել առաձին):

Յուրաքանչյուր կենդանի օրգանիզմի հարկավոր է էներգիա՝ շարժվելու, գոյատևելու համար:

Ցանկացած կյանք պահանջում է էներգիայի և նյութերի անընդհատ հոսք: Էներգիանծախսվում էկենսական ռեակցիաների իրագործման, իսկ նյութերը` օրգանիզմներիմարմնի կառուցման համար: Էներգիայի և նյութերի հոսքը դիտվում են որպեսավտոտրոֆ օրգանիզմներին էներգիայի և նյութերի փոխանցում դրսից, իսկ այնուհետևանցում սննդային շղթայով մեկ մակարդակից մյուսին:

Առանց էներգիայի էկոհամակարգերում պրոցեսները չեն կատարվի, քանի որէկոհամակարգում տեղի է ունենում էներգիայի հոսքեր, ինչպես արտաքին այնպես էլներքին: Նաև էներգիայի պակասի դեպքում հնարավոր է, որ որոշ կենդանատեսակներ ուբուսատեսակներ ոչնչանան:

Կենսոլորտում ֆոսֆորի շրջանառությունը կապված է կենդանիների և բույսերի մեջընթացող նյութերի փոխանակության հետ: Յուրաքանչյուր մարդու կամ կենդանուկյանքում ֆոսֆորը մեծ դեր ունի, քանի որ եթե մեր ոսկորները չպարունակենբավականաչափ ֆոսֆոր, ապա ոսկորները շատ հեշտ կկոտրվեն, կփշրվեն: Բացի այդ,մեր ուղեղը նույնպես պարունակում է ֆոսֆոր, ինչը ուղեղի բջիջների անբաժան մասն էկազմում և նպաստում է մի շարք ֆունկցիաների կարգավորմանը: Օրգանիզմումհամապատասխան քանակության ֆոսֆորի առկայությունն ապահովում է ուղեղի նորմալգործունեությունը:

Բոլոր կենսաքիմիական շրջանների համեմատությամբ ածխածնի շրջանառությունըընթանում է ավելի ուժգին: Կենսոլորտում ածխածինն ավելի հաճախ հանդիպում է իրավելի շարժուն ձևով` ածխաթթու գազի տեսքով: Ածխաթթու գազը նույնպես մեծ դերունի էկոհամակարգերում. ածխաթթու գազը մասնկակցում է ֆոտոսինթեզի պրոցեսին,որի ընթացքում սինթեզվում է բույսերի հյուսվածքները կազմող գլյուկոզան, ստեղծվում էթթվածին: Ջրային օրգանիզմներն օգտագործում են ածխածնի միացությունները իրենցկմախքը կազմելու համար:

Մթնոլորտի 78%-ը կազմում է ազոտը, այդ իսկ պատճառով մթնոլորտը համարվում էազոտի անսպառ շտեմարան: Բույսերը բակտերիաներից ստանում են ազոտի մատչելիձևերը, իսկ բակտերիաները բույսերից վերցնում են սնուսնդ և ձեռք են բերումբնակատեղ: Ազոտը անմատչելի է և չի կարող անմիջապես օգտագործվել օրգանիզմներիկողմից: Էկոհամակարգի բաղադրիչների կողմից ազոտի կլանման համար անհրաժեշտէ, որ այն հանդես գա ամոնիումի (NH4+) կամ նիտրատ (NO3-) իոնի ձևով և մտնիքիմիական նյութի կազմի մեջ: ն Օրգանական նյութերի ձևով, սննդային շղթաներիմիջոցով, ազոտը փոխանցվում է էկոհամակարգերի մյուս օրգանիզմներին: Որպեսզիազոտը կլանվի էկոհամակարգերի բաղադրիչների կողմից, հարկավոր է, որ այն հանդեսգա ամոնիումի կամ նիտրատ իոնի ձևով: Գազային ազոտը փոխանակում ենամոնյակային ձևի և օգտագործում գյուղատնտեսական նպատակներով՝ որպեսպարարտանյութ: Ազոտը մտնում է սպիտակուցների և նուկլեինաթթուների կազմությանմեջ և համարվում անփոխարինելի կենսածին տարր: Ազոտի կրճատման պատճառով,հնարավոր չի լինի իրականացնել սպիտակուցների սինթեզ, ինչը կհանգեցնի լուրջխնդիրներ: Էկոհամակարգը միասնական համակարգ է և յուրաքանչյուր բաղադրիչ ունիիր նշանակությւնը և ցանկացած բաղադրիչի փոփոխությունը կարող է հանգեցնելհամակարգի փոփոխության:

Օգտվել եմ այս կայքից՝

http://www.emanuelagjoyan.blogspot.com

Ոճաբանություն

Ոճ բառը ծագել է հունական stilos բառից, որը նշանակում է ծղոտ, ցողուն:

Հայերենը ունի ոճի երեք տեսակ.

  • Գործառական
  • Իրադրական
  • Անհատական

Գործառական ոճերը համապատասխանում են մարդկային գործունեության այս կամ այն ոլորտին: Ունի հինգ ենթաոճ.

  • Առօրյա խոսակցական
  • Վարչական
  • Գիտական
  • Հրապարակախոսական
  • Գեղարվեստական

Առօրյա խոսակցական ենթաոճը գործածվում է առօրյա կյանքում, կենցաղում: Այստեղ շատ են հուզական եւ խոսակցական բառերը, կրկնությունները, ձայնարկությունները, վերաբերականները:
Վարչական ենթաոճը հանդես է գալիս պաշտոնական, գրասենյակային, օրենսդրական, դիվանագիտական ոլորտներում: Այս ոճով են գրվում օրենքները, որոշումները, հայտարարությունները, արձանագրությունները: Ոճին հատուկ են քարացած եւ գրաբարյան կապակցություններ(ի կատար ածել, բերման ենթարկել, ի գիտություն, ներքոհիշյալ, վերոհիշյալ, համաձայն որի…)
Գիտական ենթաոճը հանդես է գալիս գիտական աշխատություններում, զեկուցումներում, դասախոսություններում: Սրան հատուկ են խոսքի հակիրճությունը, ճշգրիտ ձեւակերպումները, դատողական բնույթի բառերի գործածությունները:
Հրապարակախոսական ենթաոճը մամուլի լեզուն է: Լինում է գրավոր(թերթ, ամսագիր) եւ բանավո(ռադիո, հեռուստատեսություն): Չունի իրեն հատուկ բառապաշար:
Գեղարվեստական ենթաոճը հանդես է գալիս գրականության մեջ՝ չափածո եւ արձակ: Այս ոճի գրվածքներում շատ են հուզական բառերը, մակդիրները, համեմատությունները, փոխաբերությունները: Կարող է ընդգրկել մյուս բոլոր ոճերի տարրերը:

Իրադրական ոճ ը պայմանավորված է տվյալ իրադրությամբ, կախված է այն պայմաններից, թե խոսողը որտեղ է խոսում, ում հետ է խոսում, ինչի մասին է խոսում, ինչ վերաբերմունք ունի խոսակցի նկատմամբ: Լինում են պաշտոնական, հանդիսավոր, մտերմական-փաղաքշական, ծաղրական, հեգնական:

Անհատական ոճը հանդես է գալիս լեզվական միջոցների անհատական օգտագործման մեջ, կախված է անհատների բնավորությունից, հակումներից, խառնվածքից, ճաշակից, կրթությունից, դաստիարակությունից:

«Հայֆիլմ» կինոստոդիայի պատմությունը

2006 թվականից ՀՀ կառավարության որոշմամբ ստեղծված «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը հանդիսանում է 1923 թվականին հիմնադրված Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի իրավահաջորդ պետական ոչ առևտրային կազմակերպությունը, որը գործում է ՀՀ մշակույթի նախարարության համակարգում:
Մեր կինոկենտրոնի ծննդյան վկայականը համարվում է Հայաստանի կառավարության 1923 թվականի ապրիլի 16-ի «Պետկինոյի կազմակերպման մասին» դեկրետը, որն ամիջապես կյանքի կոչելով` հայկական կինոյի հիմնադրումը, կինոարտադրո
1923 թվականի աշնանը «Պետկինոն» վերակազմավորվել է «Պետֆոտոկինո» բաժնետիրական ընկերության, որը սկզբում կոչվել է «Կինոֆաբրիկա», 1924-ից գործել է որպես կինոլաբորատորիա, 1928-ին անվանվել «Հայկինո», 1938-ին` «Երևանի կինոստուդիա», 1957-ին` «Հայֆիլմ», իսկ Հ. Բեկնազարյանի մահից մեկ տարի անց` 1966 թվականին վերանվանվել է նրա անունով:                                                      

hayfilm
1924-ին նկարահանվել է հայկական առաջին վավերագրական ֆիլմը «Խորհրդային Հայաստան» (օպերատորական խմբի ղեկավար Ի. Կրասլավսկի): Այնուհետև, տարեկան արտադրելով 1-5 ֆիլմ, պարբերաբար ժապավենին են հանձնվել երկրի ժողովրդական տնտեսության և մշակույթի նվաճումները, տեղի ունեցած բոլոր իրադարձությունները` քաղաքական նստաշրջանների օրագրեր, հանդիպումներ, հոբելյաններ և այլ իրադարձություններ:
1925-ին նկարահնվել է առաջին խաղարկային համր ֆիլմը` «Նամուսը» /ռեժ. Հ.Բեկնազարյան/:
1926-ին` առաջին կատակերգությունը` «Շոր և Շորշորը» /ռեժ. Հ.Բեկնազարյան/:
1926-ին «Հայկինոն» առաջին անգամ պատկերել է այլազգիների կյանքը` «Զարե» ֆիլմով /ռեժ». Հ.Բեկնազարյան/:
1931-ին նկարահանվել է առաջին քաղաքական, երգիծական խաղարկային ֆիլմը` «Մեքսիկական դիպլոմատները» /ռեժ. Ա. Մարտիրոսյան, Լ. Քալանթար/:
1935-ին ստեղծվել է հայկական առաջին հնչյունային ֆիլմը` «Պեպոն» /ռեժ. Հ. Բեկնազարյան/:
1938-ին նկարահանվել է առաջին գունավոր մուլտֆիլմը` «Շունն ու կատուն» /ռեժ. Լև Ատամանով/:
1940-ին հիմնադրվել է կինոստուդիայի կրկնօրինակման արտադրամասը և նույն թվին էլ կրկնօրինակվել է առաջին խաղարկային լիամետրաժ ֆիլմը` «Կառավարության անդամը» (1940թ., ռեժ. Ի Հեյֆից և Ա. Զարխի, կրկնօրինակման ռեժ. Լ. Իսահակյան): Գլխավոր դերակատարուհի Վ. Մարեցկայայի դերը կրկնօրինակել   է հայկական թատրոնի մեծանուն արտիստուհի Արուս Ոսկանյանը, մյուս դերերը` Գուրգեն Գաբրիելյանը, Դավիթ Մալյանը և ուրիշ անվանի դերասաններ:
1941-1945թթ. երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նկարահանվել է ազգային ազատագրական պայքարի թեմայով պատմական «Դավիթ Բեկ» ֆիլմը (1944թ., ռեժ. Հ.Բեկնազարյան), ռազմահայրենասիրական այլ խաղարկային ժապավեններ, երկրորդ աշխարհամարտը փաստագրած շատ ֆիլմեր և Հայաստանի, հայ ժողովրդի անցած դարավոր ուղու մասին պատմող «Երկիր հայրենի» լիամետրաժ վավերագրական ֆիլմը (1945թ., ռեժ. Լ. Իսահակյան, Գ. Բալասանյան, Հ. Զարգարյան):
1954-ից կինոստուդիան սկսել է վերականգնել նախապատերազմական տարիների արտադրական ռիթմը և խաղարկային ֆիլմերի թողարկումը:
1960-ականներին «Հայֆիլմը» ունեցել է ստեղծագործական բարձր նվաճումներ, կատարվել են նաև հայկական համր ֆիլմերի վերականգնման ու կրկնօրինակման աշխատանքներ: 20-րդ դարի վերջերին «Հայֆիլմ» կինոստուդիայում տարեկան կրկնօրինակվում էր 42-45 ֆիլմ:
1967-ից մուլտֆիլմերի արտադրությունը դարձել է մշտական:
1978-ից կինոստուդիան տեղափոխվել է նորակառույց շենք, ձեռք բերել արտադրական նոր հնարավորություններ, ընդլայնել ֆիլմարտադրությունը, տարեկան թողարկել 6-7 ֆիլմ, պատվերներ ստանալ ԽՍՀՄ Կենտրոնական հեռուստատեսությունից, ֆիլմեր նկարահանել «Մոսֆիլմ» կինոստուդիայի հետ համատեղ, 1980-ականներին հասել ստեղծագործական բարձր նվաճումների:
1990-ին «Հայֆիլմի» վավերագրական ֆիլմերի ստեղծագործական միավորումն առանձնացել է և փաստագրական ֆիլմադարանով հանդերձ` վերակազմակերպվել Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիայի:
1990-ականներին, ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, Հայաստանի տնտեսության մեջ շուկայական հարաբերությունների հաստատմամբ` կինոարտադրությանը հատկացվող ֆինանսական ներդրումները եղել են նվազագույն, որի պատճառով կտրուկ կրճատվել է ֆիլմարտադրության ծավալը:
2000 թվականից ի վեր` աճել է ինչպես կինոարտադրության ծավալը, այնպես էլ ստեղծագործական հաջողությունները:
Ներկայումս «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը որպես կինոարվեստի բնագավառում պետական  մշակութային քաղաքականություն իրականացնող կազմակերպություն, ունի բազմաթիվ գործառույթներ, ակտիվորեն մասնակցում է միջազգային կինոփառատոներին, կինոշուկաներում ներկայացնում հայկական կինոնկարները: